ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ադրբեջանում հաշվել են ղարաբաղյան պատերազմում զոհվածների թիվը

Ադրբեջանում հաշվել են ղարաբաղյան պատերազմում զոհվածների թիվը
15.01.2014 | 13:40

Մոբիլիզացիայի և բանակի զորակոչի հարցերով զբաղվող Ադրբեջանի պետական ծառայությունը հրապարակել է ղարաբաղյան պատերազմում զոհված զինվորների անունները: Միայն ցուցակում հայտնվել է 11 հազար 557 մարդ: Չնայած որոշ շրջաններում ցուցակները թերի են, սակայն նրանք, ըստ իրենց առաջին պաշտոնական տվյալների, կարող են համարվել ադրբեջանցի զինծառայողներ, եթե զոհվել են 1991-1994-ին: Այս մասին հայտարարել է գործակալությունը: Ցուցակներում հայտնվել են միայն մարտական գործողությունների մասնակիցները, քաղաքացիներ այնտեղ չկան:

Այն փաստը, որ զորակոչիկների հավաքագրման ադրբեջանական պետծառայությունը ղարաբաղյան պատերազմում զոհվածների հաշվառմամբ է զբաղվում, հայտնի է դարձել անցյալ տարվա գարնանը: Աշնան վերջին գրասենյակի աղբյուրները նշել են, որ նախօրոք կազմված ցուցակներում «շատ կան պատահական մարդկանց անուններ», հատկապես նրանց, ովքեր զոհվել են ճակատային գծից դուրս, տարբեր պատահարների հետևանքով։ «Այդ փաստերը հիմք են տալիս ենթադրելու, որ ղարաբաղյան պատերազմում ադրբեջանական կողմի կորուստն իրականում ավելի քիչ է, քան նախկինում նշվել է»,- հայտնել է հիշյալ բաժանմունքը:
Առայսօր հայկական և ադրբեջանական կողմերի կորուստների վերաբերյալ գոյություն ունեն տարբեր գնահատականներ: Միայն հայտնի է, որ հակամարտության ընթացքում երկու կողմերը կորցրել են առնվազն 25 հազար մարդ: Նման արդյունքներ են նշվել նաև վիրավորների մասով:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2241

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ